Միջազգային12:57, 22 Հունվար 2019
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության ոլորտում Գերմանիայում նման բարձր պաշտոն է ստանձնում ազգությամբ ոչ գերմանացի անձնավորություն։
Սինան Սելենը ծնվել է Ստամբուլում, ավարտել է Քյոլնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2006թ. աշխատանքի է անցել Գերմանիայի ներքին գործերի նախարարության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում: Հետագայում աշխատել է Գերմանիայի ոստիկանությունում։
Նորանշանակ թուրք պաշտոնյային հանրությանը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |