Միջազգային09:22, 25 Հունվար 2019
2018թ․ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճել է

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
Նման արդյունքով Թուրքիան Իրանից և Նիգերիայից հետո վեցերորդ տեղն է զբաղեցրել ամենից շատ ապաստանի դիմումներ ներկայացրած երկրների ցանկում։ Ապաստան տրամադրելու դիմումների թվով 2018թ․ առաջատար եռյակում տեղ են գտել Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները։
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․ ընդհանուր առմամբ 16 տոկոսով նվազել է Գերմանիայից ապաստան խնդրողների թիվը։ Տարվա ընթացքում ստացվել է 185․853 դիմում, ինչը 36․800-ով քիչ է 2017թ․ ստացված դիմումներից։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Սիհոֆերը նշել է, որ ամենից շատ դիմումներ Գերմանիան ստացել էր 2015թ․։ Դրանից հետո դիմումների թիը տարեցտարի նվազում է։ 2015թ․ ստացված ապաստանի հայցերի թիվը կազմել էր 890․000, իսկ 2016թ․՝ 280․000։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |