• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:26, 11 Փետրվար 2019

Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Թուրք-չինական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում  ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի պատճառով։

Լարվածությունը սկսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի  այն հայտարարությունից հետո, որտեղ նա չինական իշխանություններից պահանջել է փակել Չինաստանում առկա որոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։

Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում  բազմաթիվ ույղուրներ, ովքեր  ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։

Աքսոյը նշել է, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ  Հեյիթը։
Ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին՝ Չինաստանի արտգործանախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմի հայտարարությունն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Չինական կողմը նախ ընդգծել է, որ այն ճամբարները, որոնց մասին խոսել էր Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը,  բնավ «համակենտրոնացման ճամբարներ» չեն, ավելին դրանք նպաստում են, որ ույղուրների որոշ ներկայացուցիչներ հեռու մնան ահաբեկչությունից եւ  ինտեգրվեն հասարակությանը:

Չինաստանի ԱԳՆ-ն նույնիսկ ույղուր աշուղի մասնակցությամբ հատուկ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա զրուցում է լրագրողի հետ և պատմում է իր մասին։ Ըստ չինական կողմի՝ տեսանյութն արվել էր փետրվարի 10-ին, և ույղուր աշուղը ողջ է։

 

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}