Միջազգային08:02, 15 Փետրվար 2019
Անկարան ուշացնում է Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողներին տարեկան հավաստագրերի տրամադրումը

Թուրքական կառավարությունը ուշացնում է Թուրքիայի տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնող գերմանացի լրագրողներին 2019-ի համար տարեկան լրագրողական քարտերի (հավաստագիր) տրամադրումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը՝ իր մտահոգությունը հայտնելով խնդրի վերաբերյալ:
Հայտարարության մեջ Թուրքիայից պահանջվել է կարճ ժամանակում լուծել այդ խնդիրը, քանի որ լրագրողական քարտերը օտարերկրյա լրագրողների համար ոչ միայն Թուրքիայում մասնագիտական գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն են հանդիսանում, այլ անհրաժեշտ հիմք են այդ երկրում նրանց ժամանակավոր բնակվելու թույլտվության ժամկետը երկարացնելու համար: Նշվում է, որ Թուրքիայում աշխատող գերմանական լրատվամիջոցների թղթակիցների գրեթե կեսի քարտերի ժամկետներն անցել է, և վերջիններն արդեն 6 շաբաթ սպասում են նոր քարտերի:
Թեմայի վերաբերյալ Անկարայից դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն ոչ պաշտոնական հայտարարությունները քարտերի ուշացումը կապում են ադմինիստրատիվ խնդիրների հետ:
Գերմանիայի ԱԳՆ-ի խոսնակն էլ հայտարարել է, որ ուշացումը չի բխում միայն քաղաքական պատճառներից, և իրենք ակտիվ կապ են պահպանում թուրքական կողմի հետ՝ խնդիրը լուծելու նպատակով: Խոսնակը նշել է, որ թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով համագործակցում են նաև այլ միջազգային գործընկերների հետ, որոնք նույնպես Թուրքիայում բախվել են նույն խնդրին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |