Միջազգային13:31, 14 Մարտ 2019
Եվրամիությունը սիրիացի փախստականների համար 1․5մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային

Եվրամիությունը (ԵՄ) 1․5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության՝ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի զարգացմանը» խորագրով կոնֆերանսի բացման ժամանակ՝ Մոգերինին տեղեկացրել է, որ ԵՄ-ն 2019, 2020 և 2021 թվականներին սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով 560-ական միլիոն եվրո ծավալով բյուջե է նախատեսել։ Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչը անդրադարձել է նաև Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության հարցին․
«Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ սիրիացիների համար Թուրքիային խոստացված երկրորդ 3 մլրդ եվրոյից 1․5 միլիարդը պատրաստվում ենք վճարել»,- նշել է Մոգերինին՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին՝ սիրիական ճգնաժամի ընթացքում սիրիացի փախստականներին ցույց տված աջակցության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |