Միջազգային12:25, 19 Մարտ 2019
ԵՄ պաշտոնյան Թուրքիայի համար վիզաների ազատականացման թեմայով հայտարարություն է արել

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Քրիստիան Բերգերը մասնակցել է Ադանայում կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը բիզնես ոլորտի վրա» խորագրով կոնֆերանսին։
Բերգերը հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն օրեր առաջ միաձայն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունների առկախման կոչ անող զեկույցը։
ԵՄ պաշտոնյան ընդգծել է, որ այդ որոշումը միայն առաջարկի բնույթ է կրում, բացի այդ, դրանով առաջարկվում է ոչ թե լիովին վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններին, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցնել դրանք։
«Սակայն մենք ցանկանում ենք ակտիվ պահել Թուրքիայի եվրոպական հեռանկարներն ու անդամակցության գործընթացը։ Սա կարևոր մոտիվացիա կարող է լինել՝ հատկապես Թուրքիայի կողմից տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումների տեսանկյունից», - ասել է Բերգերը։
Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Թուրքիայի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Դեռ որոշ անելիքներ կան։ Այդ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո հնարավոր կլինի խոսել վիզաների ազատականացման մասին»,- նշել Թուրքիայի պատվիրակության նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |