• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:51, 09 Ապրիլ 2019

Գերմանական մամուլ․ Էրդողանն իր մեծամտության համար արժանի պատիժ է ստացել

Գերմանական մամուլ․ Էրդողանն իր մեծամտության համար արժանի պատիժ է ստացել

Գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականը Թուրքիայի և Էրդողանի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Ըստ աղբյուրի՝ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումն Անկարայի ամբարտավան պահվածքի համարժեք պատիժն է։

Հոդվածի հեղինակ Ստեֆան Կոռնելիուսի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր միմյանց դեմ հանել առանց այդ էլ հակադրվող երկու երկրների՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, սակայն նա գերագնահատել էր իր ուժերը, ինչի համար համարժեք պատիժ ստացավ։

Թուրքիայի նախագահի համար անհաջող արդյունքներով ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր հետո ԱՄՆ-ը Թուրքիային ևս մեկ հարված հասցրեց՝ հրաժարվելով համագործակցել F-35 հարձակողական ինքնաթիռների նախագծի շրջանակներում, որով նախատեսվում  էր Թուրքիային 100 ինքնաթիռ մատակարարել և որրը Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ուներ։

Կոռնելիուսը համոզված է, որ ԱՄՆ-ի նման քայլը բոլորովին էլ զարմանլի չէ, քանի որ Էրդողանը ինքն է նպաստել նման արդյունքի՝ Ռուսաստանի հետ S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ սկսելով։

Հեղինակի պնդմամբ՝ ՀՕՊ համակարգերի շահագործման ընթացքում արտադրող երկրից տեխնիկական աջակցություն կարող է պահանջվել, որի համատեքստում ամերիկյան ինքնաթիռների գծագրերը ևս կարող են Մոսկվա ուղարկվել։

Կոռնելիուսը նշում է, որ Թուրքիան կարող էր նաև Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ գնել, սակայն նման դեպքում պետք է իսպառ մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, ուստի քիչ հավանական է, որ Թուրքիան նման քայլի գնա։

Աղբյուր`    tr.sputniknews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}