Միջազգային09:46, 07 Մայիս 2019
Քեթի Փիրի․ «Էրդողանը չի ընդունում պարտությունը և շարունակում է դեմ դուրս գալ ժողովրդի կամքին»

Եվրախորհրդարանի՝ (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման որոշումը։
ԵԽ հոլանդացի պատգամավորը Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերոնշյալ որոշման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել․
«Էրդողանը չի ընդունում պարտությունը և շարունակում է դեմ դուրս գալ ժողովրդի կամքին։ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու համար ճնշում գործադրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ ԿԸՀ-ի որոշումը ոչնչացնում է այն վստահությունը, թե Թուրքիայում կարող է ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ»։
Իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հայտարարել է, որ մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը լրջորեն կարող է խաթարել ընտրողների վստահությունը։ Յագլանդի խոսնակ Դանիել Հոլթգենի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է․ «Ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ պայմանները պետք է ապահովել ընտրություններից առաջ, այլ ոչ թե ընտրություններից հետո»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |