• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:51, 21 Մայիս 2019

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր–Ռիյադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանը իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից:

Երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում բիզնես վարելը վտանգավոր է, իսկ թուրք պաշտոնյաներն ի վիճակի չեն պաշտպանել իրենց երկրում սաուդցի ներդրողներին։ Նա նաև ընդգծել է, որ սաուդցի գործարարները Թուրքիայում հետապնդվում են ու հաճախ դառնում խաբեության զոհ։

Աժլանը անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ պնդելով, որ Սաուդյան Արաբիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները հետապնդումների են ենթարկվում ու վիրավորական վերաբերմունքի արժանանում։ Նա կոչ է արել իր համերկրացիներին հեռու մնալ Թուրքիայից և զբոսաշրջության նպատակով մեկնել Եգիպտոս, Դուբայ և նման «եղբայրական երկրներ»։ Նա նաև խոստացել է, որ Թուրքիայի տոմսեր ամրագրած քաղաքացիներին իրենք կարող են օգնել, որպեսզի նրանց տոմսերը փոխարինվեն Եգիպտոսի կամ Դուբայի տոմսերով։

Իսկ օրեր առաջ ուշագրավ միջադեպ էր տեղի ունեցել Էր-Ռիյադի նահանգապետ Ֆաիսալ բին Բանդարի մասնակցությամբ։ Վերջինս մի հյուրասիրության ժամանակ մի գավաթ սուրճ էր վերցրել, բայց տեղեկանալով, որ այն թուրքական արտադրանք է, հրաժարվել էր սուրճը խմել։ Միջադեպը մամուլում և սոցցանցերում մեծ արձագանք էր գտել և կասկածներ հարուցել, թե էր–Ռիյադը Թուքրիայի նկատմամբ գաղտնի ամբարգո է կիրառում։

Ավելի վաղ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ահազանգելով այն մասին, որ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել ցանկացող իրենց քաղաքացիները գումարները վճարում են, բայց իրենց գույքը ստանալ չեն կարողանում։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիները ավելի ու ավելի հաճախ են սկսում բարձրաձայնել նման դեպքերի մասին։

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերող օտարազգիների թվում երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն են։ Օտարազգիների գնած շուրջ 122․000 բնակարանների 10․3 տոկոսը գնում են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները։ Իսկ Թուրքիայի այցելող զբոսաշրջիների թվով սաուդցիները 11-րդ տեղում են։ 2018թ․ միայն Ստամբուլ այցելած սաուդցի զբոսաշրջկների թիվը կազմել է 628․000։


Վերջին տարիներին Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև շարունակվող լարվածությունը ազդում է նաև երկկողմ տնտեսական կապերի վրա։ Երկկողմ հարաբերություններ կտրուկ վատացել էին Թուրքիայում՝ անմիջապես դեսպանատան շենքում լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանությունից հետո։

Աղբյուր`    dunya.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}