Միջազգային13:11, 10 Հունիս 2019
Իրանի արտգործնախարար. «Իրանը չունի ԱՄՆ-ի կարիքը»

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրենց երկիրը չունի ԱՄՆ-ի կարիքը և Վաշինգտոնի հետ հարաբերություններ զարգացնելու առանձնակի ձգտում նույնպես չունի:
Իրանի մեջլիսում ունեցած ելույթից հետո լրագրողների հետ զրուցյում Զարիֆը տնտեսական ահաբեկչություն է որակել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Վաշինգտոնի կառավարությանը կոչ անելով հրաժարվել դրանցից:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ եթե ԱՄՆ-ն չխանգարի Իրանի՝ այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն, ապա դա էլ բավարար կլինի:
Զարիֆը նշել է, որ Իրանն այժմ կենտրոնանում է հարևանների հետ հարաբերությունները խորացնելու վրա, ինչի վկայությունը նախագահ Հասան Ռուհանիի վերջին շրջանում հարևան երկրներ կատարած այցերն են:
Աղբյուր` Yenişafak
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |