Միջազգային08:39, 12 Հունիս 2019
Հունաստանը տուգանում է դեպի հունական կղզիներ զբոսաշրջային տուրեր իրականացնող թուրքական նավերին

Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում լարվածության նոր պատճառ է ի հայտ եկել։ Հունաստանը 5․000-ական եվրո տուգանք է սահմանել այն թուրքական նավերի համար, որոնք զբոսաշրջային տուրեր կկազմակերեն դեպի Էգեյան ծովի հունական կղզիներ՝ Կոս, Քիոս, Լեսբոս, Կրետե։
Հունաստանն իր քայլը հիմնավորում է այն հանգամանքով, որ Թուրքիան, փաստորեն գովազդելով հունական կղզիները, սեփական բիզնես-գործունեությունն է ծավալում։ Իսկ Թուրքիան դրա իրավունքը չունի: Բացի այդ, նման տուրերը որոշակիորեն վնաս են հասցնում նաև Հունաստանի տնտեսությանը։
Թուրքական մամուլի համաձայն՝ զբոսաշրջային նավերը հարկադրված են վճարել այդ տուգանքները, հակառակ դեպքում նրանց ուղղակի չի թույլատրվի դուրս գալ նավահանգստից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |