Միջազգային10:15, 24 Հունիս 2019
New York Times. «Էրդողանը կրեց իր քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունը»
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Հրապարակումներում մասնավորապես շեշտվել է այն հանգամանքը, որ վերընտրության արդյունքում ձայների տարբերությունն անհամեմատ ավելի է մեծացել։ «The Wall Street Journal»-ը նշել է, որ այս արդյունքը ըստ էության ավելի ակներև դարձրեց իշխող քաղաքական ուժի ներկուսակցական խնդիրները։
Մեկ այլ հեղինակակավոր պարբերականի՝ «New York Times»-ի հրապարակման մեջ իշխող կուսակցության նշյալ պարտութունը բնութագրվել է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կարիերայի մեծագույն պարտություն։
Ըստ «New York Times»-ի՝ Ստամբուլում Էրդողանի և իր կուսակցության 25-ամյա իշխանությունն ավարտվել է, և Էրդողանի անպարտելիության միֆն արդեն հօդս է ցնդել՝ խարխլելով նրա իշխանության հիմքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |