• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:16, 09 Հուլիս 2019

Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողություններով

Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողություններով

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքների վերաբերյալ։ Հայտարարությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցող զարգացումներով: Կողմերին կոչ է արվել զերծ մնալ լարվածությունն ավելի խորացնող քայլերից։

«Մտահոգված ենք հետևում այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիային պատկանող երկրորդ նավն է մուտք գործել  Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի 
հորատման-որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով։ Կարծում ենք, որ Կիպրոսի ինքնիշխանության ոտնահարումը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կայուն, կիրառելի և արդար լուծման համար պայմանների ձևավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Մոսկվան կողմերին կոչ է արել  նաև զսպվածություն և քաղաքական իմաստնություն ցուցաբերել և խնդրո առարկա հակասությունները լուծել երկխոսության ու միմյանց շահերը հարգելու սկզբունքով։

«Ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա հնարավորինս արագ վերսկսել Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի հայտնի որոշումների վրա։ Մենք՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  մշտական անդամ, պատրաստ ենք աջակցել նմանատիպ ջանքերին», - ասված է  ՌԴ ԱԳՆ հայտրաարության մեջ։

Հիշեցնենք, որ
Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գուտում բնական գազի որոնման աշխատանքներ է կատարում՝ պնդելով, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունքներ ունի կղզու ափամերձ բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են, իսկ Կիպրոսը, որպես կղզու միակ պաշտոնապես ճանաչված պետություն, բացարձակ իրավունքներ ունի կզղու հարակից ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։

Աղբյուր`    tele1.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}