Միջազգային10:35, 10 Հուլիս 2019
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եգիպտոսը Կիպրոսի հարցով զգուշացում են արել Թուրքիային

Ֆրանսիան և Եգիպտոսը խիստ են արձագանքել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին։ Եգիպտոսի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքիան շարունակում է միակողմանի որոշումներ կայացնել, որոնք կարող են լարվածություն առաջացնել Միջերկրական ծովի արևելքում։ Կահիրեն մտահոգված է Թուրքիայի՝ Կիպրոսի մոտակայքում երկրաբանական աշխատանքներ կատարելու մտադրությունից»։
Եգիպտոսը նաև կոչ է արել Անկարային զերծ մնալ իրավիճակը բարդացնող քայլերից և հարգել միջազգային իրավունքի նորմերը։
Գրեթե միաժամանակ նմանատիպ հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի արտաքին գործնախարարը համերաշխություն է հայտնել Կիպրոսին՝ շեշտելով վերջինիս ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ կայունությանը սպառնացող ամեն տեսակ քայլերից»:
Թուրքիայի գործողությունները Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ն։ Պետքարտուղության խոսնակ Մորգան Օրթագուսը պահանջել է Թուրքիայից դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի գործողությունը դատապարտել էր նաև Եվրամիությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |