Միջազգային10:15, 05 Սեպտեմբեր 2019
Էրդողանի խոսնակն ու Թրամփի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, անվտանգության գոտու ստեղծման հարցը, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրը, երկկողմ առևտրաշրջանառության հարցերը։
Քննարկվել են նաև ավելի վաղ նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի օրակարգային թեմաների մանրամասները։
Անդրադրաձ է կատարվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 22-25-ին կայանալիք Էրդողանի ամերիկյան այցին և այդ այցի շրջանակներում կազմակերպվելիք բարձրաստիճան հանդիպումներին։ Քալընը շեշտել է, որ Թուրքիան արդեն ավարտել է թուրք-ամերիկյան համատեղ ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկա օրերին ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսի՝ Թուրքիա կատարելիք այցին և կարևորել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակի իրագործումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |