Միջազգային11:19, 24 Սեպտեմբեր 2019
ԱՄՆ-ն F-35 կործանիչների և Patriot համակարգերի մասին նոր առաջարկ է արել Թուրքիային
Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հանդիպել է թուրքական պատվիրակության հետ։ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ամերիկացի դեսպանը բանավոր կերպով թուրքական կողմին է ներկայացրել ԱՄՆ –ի նոր առաջարկը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է Թուրքիայի համար նվազեցնել ալյումինի և պողպատի մաքսատուրքը, երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Այդ նպատակով առաջիկայում գրավոր կերպով կկազմվի և Թուրքիային կներկայացվի ԱՄՆ-ի հեղինակած նոր «ազատ առևտրի փաթեթը»։
Փաթեթում բացի վերը նշված հարցերից տեղ կգտնի նաև Թուրքիային ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցը: Նաև F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները կլինեն։ Ամերիկյան կողմի բանավոր այս առաջարկի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |