Միջազգային17:46, 30 Սեպտեմբեր 2019
Մալայզիան, Պակիստանն ու Թուրքիան համատեղ հեռուստաալիք կհիմնեն

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, իր երկիրը պատրաստվում է Թուրքիայի ու Պակիստանի հետ համատեղ հեռուստաալիք հիմնել: Լրագրողների հետ զրույցում Մոհամադը նշել է, որ ստեղծվելիք անգլալեզու ալիքը նպատակ ունի պայքարելու հակաիսլամականության դեմ:
«Մտածեցինք, որ պետք է ջանքեր գործադրել բացատրելու համար, թե ինչ է իսլամը, քանի որ մեղադրանքներ են հնչում առ այն, որ իբր մեր կրոնն աջակցում է ահաբեկչությանը»,- ասել է Մալայզիայի վարչապետը:
Վերջինս հայտնել է, որ որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հանդիպման ժամանակ:
Մալայզիայի վարչապետն ասել է, որ նախագիծն իրականցվելու է 3 երկրների հաղորդակցության ու ինֆորմացիոն կառույցների մասնակցությամբ: Հեռուստաալիքի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |