Միջազգային15:38, 06 Նոյեմբեր 2019
Կիպրոսը, Հունաստանը և Եգիպտոսը դատապարտել են Թուրքիայի գործողությունները

Հունաստանը, Եգիպտոսը և Կիպրոսը դատապարտել են Միջերկրական ծովի արևելքում և Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները։
Եգիպտոսի պաշտպանության նախարար Մուհամմեդ Ահմեթ Զեքին, Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդասը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հանդիպել են Աթենքում։ Նախարարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները և պարտավորվել ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։
Իր խոսքում Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է․ «Դատապարտում ենք նաև Թուրքիայի՝ Հունաստանի օդային և ջրային սահմանները խախտող, միջազգային և բարիդրացիական սկզբունքներին հակասող ագրեսիվ պահվածքը»։
Պանագիոտոպուլոսի համոզմամբ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունները հանգեցնելու են նոր մարդկային ճգնամի։ Արդյունքում ավելի մեծ թվով փախստականներ կդիմեն դեպի Հունաստան, ինչն էլ բացասաբար կազդի ահաբեկչության դեմ պայքարի վրա։
Պանագիոտոպուլոսը, Զեքին և Անգելիդասը պայմանավորվել են 2020թ․ կայանալիք հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել Կիպրոսում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |