Միջազգային14:37, 13 Հունվար 2020
Լիբիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է ակնկալում Եգիպտոսից ընդդեմ Թուրքիայի

Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆ Հաֆթարին ենթարկվող խորհրդարանի նախագահ Ագիլա Սալեհը, ելույթ ունենալով Եգիպտոսի խորհրդարանում, նշել է, որ իրենք ակնկալում են Եգիպտոսի աջակցությունը։
Սալեհը մասնավորապես նշել է. «Եթե որևէ արտաքին ուժ ներխուժում իրականացնի, ապա մենք, թերևս, ստիպված կլինենք դիմելու Եգիպտոսի զինուժի միջամտությանը»։
«Արտաքին ուժ» ասելով՝ Ագիլա Սալեհն առաջին հերթին նկատի է ունեցել Թուրքիային, որն արդեն որոշել է Հաֆթարի հակառակորդ Ազգային համաձայնության կառավարությանն օժանդակելու համար զորախումբ ուղարկել Լիբիա։
Լիբիայի խորհրդարանի ղեկավար նաև ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից չվավերացված ցանկացած պայմանագիր անվավեր է և իրենք թույլ չեն տալու Թուրքիայի ներխուժումն իրենց երկրի տարածք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |