Միջազգային12:20, 11 Հունիս 2020
Թուրքիայից Լիբիա շարժվող բեռնանավը զենքի արգելանքի ստուգում չի անցել

Թուրքիայից Լիբիա շարժվող բեռնանավը Կրետե կղզու մոտակայքում հայտնվել է հունական ֆրեգատի ուշադրության կենտրոնում։ Լիբիա ուղարկվող զենքի արգելանքի (էմբարգո) վերահսկման շրջանակներում ընթացող օպերացիայի փաստարկով հունական կողմը ցանկացել է կանգնեցնել բեռնանավը և ստուգել։
Օպերացիան ղեկավարող իտալացի հրամանատարը Հունաստանի օդուժին պատկանող նավից ուղղաթիռ բարձրացրել դեպի հիշյալ բեռնանավը։ Հենց հունական ուղղաթիռը մոտեցել է Տանզանիայի դրոշով և «Çirkin» անվանումով բեռնատար նավին, իրավիճակին միջամտել է Թուրքիայի ռազմածովային նավատորմը։
Թուրքական ֆրեգատից հունական կողմին զգուշացրել են, որ բեռնանավը գտնվում է Թուրքիայի պետական պահպանության ներքո։ Այդ իրազեկումից հետո իտալացի հրամանատարը ուղղաթիռը հետ քաշելու հրաման է տվել, իսկ բեռնանավը Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 3 ռազմանավի ուղեկցությամբ շարունակել է շարժվել դեպի Լիբիայի ափեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |