Միջազգային15:10, 09 Սեպտեմբեր 2020
Զեկույց․ Մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության թիվը կանցնի 10 միլիարդից
Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։
Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։
Զեկույցի համաձայն՝ երկրագնդին սպառնացող երկու խումբ հիմնական գործոններ կան։ Առաջինը սննդի և ջրի պաշարների սահմանափակությունն ու բնակչության թվի աճը, երկրորդը՝ հեղեղները, երաշտները, փոթորիկները, ծովի մակարդակի բարձրացումը, օդի ջերմաստիճանի բարձրացումը և նմանատիպ բնական աղետածին պայմանները։
Նշվում է մասնավորապես, որ Հնդկաստանի և Չինաստանի պես մեծ բնակչություն ունեցող երկրներում մինչև 2050թ․ ջրի պաշարների լուրջ սակավություն կլինի։
Ըստ հեղինակների կանխատեսումների՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության 1․2 միլիարդը կդիմի հարկադիր գաղթի։ Պետք է նշել, որ միայն նախորդ տարվա ընթացքում շուրջ 30 մլն մարդ շրջակա միջավայրի պայմանների կամ բախումների պատճառով գաղթել է իր մշտական բնակության վայրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |