Միջազգային16:02, 01 Սեպտեմբեր 2021
Սպիտակ տուն. «Թուրքիայի և Կատարի հետ աշխատում ենք Քաբուլի օդանավակայանի անխափան գործունեությունն ապահովելու համար»

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի և Կատարի հետ աշխատում են Քաբուլի օդանավակայանի անխափան գործունեությունն ապահովելու ուղղությամբ:
Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացին և վերջին զարգացումներին:
Փսակին ընդգծել է, որ բոլորը պետք է վստահ լինեն, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրելու է Աֆղանստանում մնացած իր քաղաքացիներին տարհանելու համար: Այս տեսանկյունից նա կարևորել է, որ Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանի գործունեությունը շարունակվի:
Հայտնելով, որ օդանավակայանի անխափան գործարկումը ձեռնտու է բոլորին՝ Փսակին նշել է, որ այն ոչ միայն հնարավորություն կընձեռի մարդկանց տարհանումն իրականացնել, այլև կապահովի հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում պարենի փոխադրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |