Միջազգային11:35, 31 Հունվար 2022
Թուրքիայի արտգործնախարարը Բահրեյնում է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։
Մայրաքաղաք Մանամայում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիվ Ալ Զեյանի հետ։
Դիվանագիտական աղբյուրները տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ծրագրվել է մարտ ամսին գումարել Խառը տնտեսական հանձնաժողովի նիստ։
Նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը նաև Բահրեյնի թագավորի ու թագաժառանգի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |