Միջազգային13:58, 04 Փետրվար 2022
ՄԱԿ-ի փոխխոսնակը ողջունել է Թուրքիայի միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական ճգնաժամում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հայտարարություն է արել՝ կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում Թուրքիայի առաջարկած միջնորդական առաքելության հետ։
«Մենք խրախուսում ենք Թուրքիայի ու այլ երկրների օգնության ջանքերը, որոնք ցուցաբերվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամը հարթելու համար»,- ասել է Հաքը և կարևորել այդ ճգնաժամի հանգուցալուծումը խաղաղ ճանապարհով։
Նա նաև ՄԱԿ-ի անունից ցանկություն է հայտնել, որ առանցքային դերկատարաներ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակեն իրենց երկխոսությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր.
«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |