Միջազգային12:04, 17 Մարտ 2022
Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույց
Թուրքիայի արտգործնախարարն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այնուհետև Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային կարիքի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդի Փրայսը Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական հարձակումը դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը։
«Պետքարտուղար Բլինքենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու համար»,- տեղեկացրել է Նեդի Փրայսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |