• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:22, 18 Մարտ 2022

3 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը

3 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը

Երեք տարվա դադարից հետո Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը: Սա թվով 79-րդ նիստն է նման ձևաչափում: Վերջին անգամ նման նիստ տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 19-ին: 

Թուրքիայի կողմից նիստը նախագահում էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա բանակցություննեի հիմքում շարունակում է մնալ Անկարայի եվրաանդամակցության հարցը: Պնդելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումներ իրականացնել եվրաանդամակցության համատեքստում՝ 
Քարայելն ասել է. «Թուրքիայի նման առանցքային երկրին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությունից հեռացնելը, կամ դուրս թողնելը  նշանակում է սահմանափակել Եվրամիության կարողությունը»:

Այդ առումով, ըստ նրա՝ Թուրքիան կարևոր երկիր է բոլոր տեսակի տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման համար:

«Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը, որին մենք միշտ տեսնում ենք որպես առանցքային գործընկեր, աջակցող քայլեր կձեռնարկի այս հարցում։ Պարզ է, որ կառուցողական մոտեցումը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»։

Ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումները եվրաանդամակցության շրջանակներում՝ թուրք պատգամավորը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամերը, այդ թվում ահաբեկչության դեմ  պայքարը  և համաճարակը,  ցույց տվեցին Թուրքիա-ԵՄ համագործակցության կարևորությունը։ Նա կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել «կարճաժամկետ հաշվարկների քաղաքականությունից»:

Իր հերթին Լեգոդինսկին նշել է, որ կողմերի միջև վերջին տարիներին եղել են հակասություններ, նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայում առկա մի շարք խնդիրների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Բայց միևնույն ժամանակ Եվրամիությունը դրական է գնահատում Թուրքիայի կողմից վերջերս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը և համագործակցության ընդլայնումը։

Աղբյուր`    Haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}