Միջազգային13:01, 08 Ապրիլ 2022
Թուրքական և կանադական պատվիրակությունների հանդիպման ուշագրավ դետալը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադացի գործընկերների հետ։ Կանադական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Մելանի Ջոլին:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց «Cumhurıyet» թերթի կայքը ուշադրություն է հրավիրում պատվիրակությունների հանդիպման մի ուշագրավ դետալի վրա։ Երկու երկրների պատվիրակությունների կազմում կանանց ներգրավվածությունն ունեցել է ահռելի մեծ տարբերություն։
«Կանադայի ԱԳ ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունն ամբողջությամբ կանայք էին, իսկ ահա Թուրքիայի պատվիրակության կազմում եղել է ընդամենը մեկ կին»,- գրում է աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |