• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային14:19, 14 Ապրիլ 2022

ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին

ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ասուլիսում պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին։ «Կվերացվե՞ն արդյոք Թուրքիայի դեմ CAATSA-ի պատժամիջոցները» հարցին ի պատասխան՝ Փրայսը ասել է. «Ես դրա պատասխանը չունեմ: Ինչպես գիտեք, CAATSA-ի պատժամիջոցները սահմանված են օրենքով: Թուրքական S-400 համակարգերի հետ կապված մեր մտահոգությունների վերբերյալ մենք բանակցություններ ենք վարում թուրք դաշնակիցների հետ: Սրանից զատ հավելելու ոչինչ չունեմ»:

Իսկ այն հարցին, թե, արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, Պետդեպի խոսնակն արձագանքել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են աջակցության տարբեր ձևերը: Զգալիորեն նպաստել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում»։

Փրայսը նաև նշել է, որ Թուրքիան առանցքային դեր է ունեցել ռուսներին և ուկրաինացիներին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում, թեև մինչ օրս ձեռնարկված ջանքերից ոչ մեկը դիվանագիտական մեծ հաջողություն չի գրանցել՝ լինի դա Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի թե այլ երկրների կողմից:

Ճշգրտող հարցին, թե ընդունում եք, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, հետևել է Փրայսի այս պատասխանը.

«Ես չգիտեմ` Թուրքիայի կողմից կա՞ն արդյոք պատժամիջոցների խախտումներ, սակայն Թուրքիան զգալի ներդրում է ունեցել: Կրկնում եմ` Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և այս համատեքստում նա դիմակայել է ռուսական ագրեսիային և զգալի ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու գործում»։

Աղբյուր`    HaberTurk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}