Միջազգային16:21, 05 Սեպտեմբեր 2022
Պատգամավոր Մարիա Ֆերմ. «Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան»

Սեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
Մասնավորապես ձախերի կուսակցությունը դժգոհ է այն բանից, որ Շվեդիան համաձայնել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամակցությանը վետո չկիրառելու դիմաց։
«Մենք անհանգստացած ենք, որ Շվեդիայի կառավարությունը վերջին շրջանում ընկրկում է Թուրքիայի ու մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ»,- հայտարարել է «Ձախ կուսակցության» խոսնակ Հաննա Գունարսոնը։
Իսկ ձախ կենտրոնամետ «Կանաչների կուսակցությունից» ընտրված պատգամավոր Մարիա Ֆերմն էլ նախընտրական մի բանավեճի ժամանակ եթերից ասել է, որ Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան։
Հիշեցնենք, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համաձայնության դիմաց Թուրքիան մի շարք պահանջներ էր ներկայացրել այդ երկրներին։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել էին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 անձի։ Այդպիսով Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |