Միջազգային11:59, 30 Սեպտեմբեր 2022
Էրդողան. «Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։
- Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն,- հարց է ուղղել լրագրողը։
- Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը,- հետևել է Էրդողանի պատասխանը։
Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ջանքերը։
«Այնտեղ կարող է անգամ անեքսիա լինել։ Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |