Միջազգային13:04, 07 Դեկտեմբեր 2022
էրդողանն ունի Twitter-ի 3-րդ ամենահզոր օգտահաշիվն աշխարհում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքի հարթակում առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով վիթխարի լսարան ունեցող աշխարհի հզոր առաջնորդների շարքում։
Այս մասին տեղեկանում ենք լրատվամիջոցների և հաղորդակցության հարցերով Էրդողանի խորհրդական Իսմայիլ Ջեսուրից։ Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ կապերի գործակալության թվային դիվանագիտության աշխատանքային խմբի կողմից կատարվել է «Ամենահզոր առաջնորդները Twitter-ում» ուսումնասիրությունը։
Այդ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախագահ Էրդողանի Twitter-ի անձնական էջը 2022 թվականին բարձրացել է երկու հորիզոնականով։ Այժմ էրդողանն ունի Twitter-ի 3-րդ ամենահզոր օգտահաշիվն աշխարհում։ Նրա լսարանը բաղկացած է 19 միլիոն հետևորդից։
Առաջատար եռյակը՝ ստորև
1-ին տեղ - Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդի
2-րդ տեղ - ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
3-րդ տեղ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |