Միջազգային19:22, 22 Դեկտեմբեր 2022
ՄԱԿ-ում Չինաստանը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով հրավիրված քննարկման ժամանակ Չինաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև լարվածություն է առաջացել:
Չինաստանի մշտական ներկայացուցչի օգնական Գենգ Շուանգը Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու, օդային և հրետանային հարվածներ հասցնելու մեջ և նշել, որ պետք է անպայման դադարեցնել դա, ինչին հետևել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի արձագանքը:
Գենգ Շուանգն ասել է. «Կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին իրենց հարձակումներին վերջ դնել ու լուծումներ գտնել երկխոսության և խորհրդակցության ճանապարհով միայն»:
Նա նաև նշել է Սիրիան օտար խմբավորումներից մաքրելու անհրաժեշտության մասին և շեշտել, որ սիրիական հարցը միայն քաղաքական ճանապարհով կարող է լուծվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |