Միջազգային11:43, 14 Փետրվար 2023
Իսրայելի իշխանությունների գործողություններն առաջացրել են Թուրքիայի դժգոհությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իսրայելական իշխանությունների կողմից նոր բնակելի շինությունների կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափում:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ նման արարքով խախտվում են պաղեստինցի ժողովրդի իրավունքները: Կոչ է արվել վերջ դնել նմանատիպ քայլերին, քանի որ դրանք, ըստ Անկարայի, միջազգային իրավունքի խախտում են համարվում:
Ուշագրավ է, որ ավելի վաղ Վաշինգտոնը հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ: ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նշել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Իսրայելի գործողություններից:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Իսրայելի կառավարության նիստից հետո որոշում էր կայացվել օրինականացնել Հորդանան գետի արևմտյան ափին կառուցվող 9 բնակավայր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |