Միջազգային16:29, 17 Հուլիս 2023
Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաղթաթղթերի արտահոսք է եղել։
Այդ փաստաթղթերի մեջ եղել է նաև Թուրքիայի կողմից «հրատապ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված դիվանագիտական նամակ:
Ըստ պնդումների՝ նամակում տեղ է գտել այնպիսի տեղեկություն, որը կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:
Նշենք, որ արտահոսքի պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի տառասխալը, որի հետևանքով էլ էլեկտրոնային նամակը ճիշտ հասցեին ուղարկվելու փոխարեն, այլ տեղ է հասցեագրվել:
Թուրքական մամուլի պնդմամբ՝ սա գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին դեպքը չէ: Միայն այս տարվա հունվարից ի վեր Պենտագոնի աշխատակիցների անփութության հետևանքով գաղտնի փաստաթղթեր պարունակող շուրջ 117.000 էլեկտրոնային նամակ ուղարկվել է սխալ հասցեների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |