• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:53, 21 Հուլիս 2023

Ժոզեպ Բորել «Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար»

Ժոզեպ Բորել «Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար»

Բրյուսելում հուլիսի 20-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու հարաբերությունների բարելավման համար։

Բորելը հայտարարել է, որ իրենք հավատում են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների  ամրապդնմանը։ «Արդեն 24 տարի է ինչ ընթանում է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, բայց 2016-ից հետո այն դադարեցվել էր՝ մարդու իրավունքների ոտնահարման և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին առնչվող անհանգստության  պատճառով»,- նշել է նա։

Նաև հայտնել է, որ անսապասելի էր հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը կապված անդամակցության բանակցությունների վերսկսման հետ և դա ՆԱՏՕ-ի՝ Շվեդիայի անդամակցության  հետ կապելը։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ է Կիպրոսի հարցը լուծել  ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։Նույն կերպ հարաբերությունների ամրապնդման համար  կարևոր դեր է խաղալու Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով սահմանված հիմնարար ազատությունների և արժեքների պաշտպանությունը։

Իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիան շոշոփելի առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդ առաջընթացը ներառում է առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն և ԵՄ անդամակցության գործընթացի որոշ գլուխներրի (կետերի) փակում, միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ  Թուրքիայի  ֆինանսական կարիքների համար անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը։

«Կողմերի միջև համագործակցության և  երկխոսության աճը կարող է վերածվել  ապագայում ավելի ամուր և համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների։ Թուրքիայի բարեփոխումների համար գոծադրած ջանքները և ԵՄ-ի աջակցությունը  կարող են կարևոր քայլ լինել հարաբերությունների բարելավման և վստահության վերականգման ուղղությամբ»,- նշել է Բորելը։

Աղբյուր`    haber1965.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}