Միջազգային11:25, 26 Հուլիս 2023
Ղուրանը վառելու դեպքերի առիթով ԻՀԿ-ն արտահերթ ժողով է գումարում

Հուլիսի 31-ին Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) Իրանի և Իրաքի առաջարկությամբ արտահերթ ժողով է գումարելու, որտեղ առաջնահերթ պիտի քննարկվեն Շվեդիայում և Դանիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեպքերը։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Նա մասնավորապես նշել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ հարցով հեռախոսազրույց է ունեցել ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարաների հետ։ Քանանին հայտնել է, որ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկվել ԻՀԿ-ին և որոշվել է արտահերթ ժողովն անցկացնել առցանց։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Շվեդիայում ծագումով իրաքցի Սալվան Մոմիկան Ստոկհոլմի մզկիթի դիմաց վառել էր Ղուրանը, այնուհետև Ստոկհոլմի դեսպանատան առջև ոտքերի տակ առել Ղուրանն ու Իրաքի դրոշը։
Իսկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Իրաքի դեսպանատան դիմաց, «Դանիացի հայրենասերներ» խմբի անդամներն էլ այրել էին Ղուրանը և ոտի տակ գցել Իրաքի դրոշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |