Միջազգային15:12, 21 Օգոստոս 2023
Ռուսաստանը Թուրքիայի և Կատարի հետ հացահատիկային համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում

Բրիտանական «Daily Telegraph» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանը հացահատիկային համաձայնագրի համար Թուրքիայի և Կատարի հետ բանակցություններ է վարում առանց Ուկրաինայի։
Թաթարստանի Հանրապետության նախագահ Միննիհանովը բանակցություններ է վարում Թուրքիայի և Կատարի հետ Աֆրիկա և այլ աղքատ երկրներ հացահատիկի արտահանումը արագացնելու և համաձայանագիրը ստրոգրելու համար։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր առաջին ռուս բարձրաստիճան պաշտոնյան՝ Թաթարստանի հանրապետության նախագահ Միննիհանովն է, ով այցելել է ԵՄ երկիր՝ Հունգարիա։
Ըստ պարբերականի՝ ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիային ցանկանում է տեսնել բեռնանավերի կազմակերպիչի դերում, իսկ Կատարին՝ որպես ֆինանսական երաշխավոր։
Գերմանական «Bild» թերթը, վերնագրում բերելով նույն պնդումը գրել, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը նույնպես վերադառնա հացահատիկի նախկին համաձայնագրին։
Վերոնշյալ պնդումները հաստատող հայտարարություններ չեն եղել ո՛չ Թուրքիայից, ո՛չ Կատարից, ո՛չ էլ Ռուսաստանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |