Միջազգային12:36, 01 Սեպտեմբեր 2023
ԱՄՆ-ը շնորհակալություն է հայտնել Թուրքիային հացահատիկային միջանցքի հարցում գործադրած ջանքերի համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանին՝ հացահատիկի համաձայնագրին վերադարձնելու Թուրքիայի և այլ երկրների գործադրած ջանքերը։
Խոսնակը մասնավորապես նշել է․ «Սևծովյան հացահատկային միջանցքի համաձայնագրի համատեքստւմ դիվանագիտական և օպերատիվ ջանքերի համար ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիային հայտնում ենք շնորհակալություն»։
Նա նաև մատնանշել է, որ հացահատիկի նախաձեռնությունը հնարավոր է և դրա գործարկման համար իրենք կապի մեջ են ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ, որոնք այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի համաձայնագրին։
Ֆիդանն նշել է, որ մանրամասները կքննարկվեն սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։
Ֆիդանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կողմից պատրաստվել է նոր առաջարկների փաթեթ՝ Թուրքիայի մասնակցությամբ Հացահատիկային միջանցքի համաձայնագրի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |