Միջազգային12:13, 15 Սեպտեմբեր 2023
Էրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի վեհաժողովում
Սեպտեմբերի 17-21-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ վեհաժողովին։ Նշվում է, որ Էրդողանը կանդրադառնա Ուկրաինայի պատերազմին, Սևծովյան հացահատիկային միջանցքին, «ահաբեկչության» դեմ պայքարին և կլիմայական փոփոխություններին։
Նշվում է նաև, որ այցի շրջանականերում Էրդողանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և միասին կքննարկեն հացահատիկային միջանցքի համաձայնագիրը։
Նախատեսվում է նաև հանդիպում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ քննարկելու Թուրքիա-Հունաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Թուրքական կառավարության կազմից Նյու Յորք կմեկնի նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։
Նախարարը սեպտեմբերի 19-ին կմասնակցի Goldman Sachs-ի կողմից կազմակերպված Թուրքիայի ներդրումային 13-րդ համաժողովին և կհանդիպի աշխարհի առաջատար հիմնադրամների ղեկավարների և գործարարների հետ։ Սպասվում է, որ Էրդողանը կլոր սեղանի ձևաչափով կհանդիպի օտարերկրյա գործարարների և ներդրողների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |