Միջազգային12:21, 08 Նոյեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի ԵՍԶՈՒ-ից դուրս գալու որոշման համար

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի որոշման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ համաձայնագրի կատարումը մյուս անդամ պետությունների կողմից «անհնար» է դարձել նոյեմբերի 7-ին՝ Ռուսաստանի ԵՍԶՈՒ-ից դուրս գալու որոշման ուժի մեջ մտնելուց հետո և «ափսոսանք են հայտնել» այդ որոշման վերաբերյալ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այս պայմաններում Թուրքիան որոշ ժամանակով կասեցրել է ՆԱՏՕ-ի դաշնակից ԵՍԶՈՒ անդամ մյուս երկրների հետ համաձայնագրի կատարումը և «ըստ էության կասեցման որոշումը ենթակա է փոփոխման»։
Հիշեցնենք, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը, որը սահմանափակումներ է դնում կողմերի սովորական ուժերի նկատմամբ ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի և Խորհրդային միության միջև։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2023-ի մայիսին նախաձեռնել էր ԵՍԶՈՒ պայմանագրի դադարեցման գործընթացը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |