Միջազգային11:57, 05 Հունիս 2024
Թուրքիան «TÜRKSAT 6A»-ով կլինի այն 11 երկրներից մեկը, որը կարող է արտադրել կապի արբանյակ

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել են թուրքական «TÜRKSAT 6A» կապի արբանյակի ԱՄՆ ուղարկմանը։ Նշվում է, որ արբանյակը տիզերք կարձակվի հուլիսի 8-ին։
Նշվում է, որ «TÜRKSAT 6A» կապի արբանյակի քաշը կազմում է 4.2 տոննա և այն կգործի երկրից 35.786 կմ հեռավորության վրա։ Քաջըրը նշել է, որ արբանյակի ծրագրային ապահովումն ամբողջությամբ մշակված է ներքին ռեսուրսներով և տեղայնացման ցուցանիշը բարձր է 80%-ից։
Ըստ նախարարի, Թուրքիան մինչ օրս կապի արբանյակներ ձեռք է բերել արտասահմանյան ընկերություններից, իսկ «TÜRKSAT 6A»-ով կլինի այն 11 երկրներից մեկը, որը կարող է արտադրել կապի արբանյակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |