Միջազգային15:20, 20 Օգոստոս 2024
Bloomberg. «Թուրքիան Աֆրիկայում մեծացնում է իր ազդեցությունը»

Ամերիկյան «Bloomberg» պարբերականի համաձայն՝ Թուրքիան Սոմալիի շրջակայքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար հորատող նավ է ուղարկելու Աֆրիկա: Այն նախատեսվում է Սոմալի ուղարկել առաջիկա ամիսներին: Ծովում գտնվող նավթային բլոկները հայտնաբերելու համար նախատեսված նավի երկարությունը հասնում է 86 մետրի:
Տեղեկատվությանը զուգահեռ նշվում է, որ Թուրքիան առնվազն աֆրիկյան 11 պետության անօդաչու թռչող սարքեր է մատակարարում և միաժամանակ համագործակցում այլ ոլորտներում:
Պարբերականն ուշադրություն է հրավիրել նաև Աֆրիկայում Թուրքիայի նկրտումների և ձգտումների վրա՝ նշելով, որ այդ պետությունը ցանկանում է խորացնել իր ազդեցությունն աֆրիկյան մայրցամաքում և այդպիսով ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը:
Բացի այդ «Bloomberg»-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Աֆրիկա իրականացված արտահանումների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2022-ին արտահանումների ծավալը կազմել է 30.6 մլրդ դոլար, իսկ 2023-ին նվազել՝ հասնելով 28.6 մլրդ դոլարի:
Նշվում է, որ ապրանքները մեծամասամբ արտահանվել են Եգիպտոս, Մարոկկո, Հարավային Աֆրիկա և Նիգերիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |