Միջազգային10:12, 04 Նոյեմբեր 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Սուդանում տիրող իրավիճակին
Թուրքիայի արտգործնախարարությունը նոյեմբերի 3-ին հայտարարություն է տարածել Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հայտնել է իր խորին անհանգստությունը Ջեզիրայում խաղաղ բնակչության դեմ իրականացվող հարձակումների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք խախտում են մարդասիրական իրավունքի նորմերը։
Բացի այդ, Թուրքիան անհրաժեշտ է համարել հրադադարի անհապաղ հաստատմամբ խաղաղ միջավայրի ձևավորումը։ Նաև կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղահանվածների վերադարձն ու հումանիտար օգնությունն ապահովելու համար։
«Մենք լիովին աջակցում ենք Սուդանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ու միությանը»,-ասվել է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է հումանիտար աջակցություն ցուցաբերել Սուդանի ժողովրդին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |