Միջազգային18:18, 12 Նոյեմբեր 2024
Ըստ Օմեր Չելիքի՝ Իսրայելի նպատակն է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և մամուլի խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում գրառում է արել Իսրայելի վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ իսրայելցի պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են տարածաշրջանի երկրների դեմ հարձակման նոր ծրագրի մասին։
«Մերձավոր Արևելքում մնայուն խաղաղություն և կայունություն հնարավոր է միայն երկու պետությունների ստեղծմամբ: Պաղեստին պետության ստեղծմամբ՝ արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Իսրայելի պաշտոնյանների հայտարարությունները, որոնց նպատակն է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափը, ոչ միայն հակասում են միջազգային իրավունքին, այլ նաև նպատակ ունեն սաստկացնել պատերազմը ու մեծացնել կոտորածները»,- նշել է Չելիքը։
Չելիքը նաև ընդգծել, է որ միջազգային կազմակերպությունները պետք է տեսնեն, որ Իսրայելը թիրախավորում է միջազգային հանրությանը, ողջ մարդկությանը ու պետք է քայլեր ձեռնարկեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |