Միջազգային21:24, 20 Նոյեմբեր 2024
Մեհմեթ Օզը կարող է դառնալ 1-ին թուրքը ԱՄՆ կառավարության կազմում

Ամերիկաբնակ բժիշկ Մեհմեթ Օզը, ով ազգությամբ թուրք է, կարող է դառնալ ԱՄՆ կառավարության կազմում ընդգրկված առաջին թուրք պաշտոնյան:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի (CMS) ղեկավարի պաշտոնի համար։ Վերոհիշյալ կազմակերպությունը վերահսկում է ավելի քան 150 միլիոն ամերիկացու առողջապահական ապահովագրության գործընթացը: Եթե ԱՄՆ Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա դոկտոր Օզը կստանձնի այդ կարևոր պաշտոնը։
Այդպիսով նա պատասխանատվություն կստանձնի տարեկան 2.6 տրիլիոն դոլարի բյուջեի կառավարման համար՝ առողջապահական բարեփոխումների կարևոր շրջանում: Այս նշանակումը նաև ընդգծում է բազմազանության և մասնագիտական փորձի դերն ամերիկյան կառավարման համակարգում:
Թուրքական մամուլը նշում է, որ որպես ճանաչված սրտաբան և հանրային առողջապահության ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ, Մեհմեթ Օզը կշնանակվի մի պաշտոնի, որը կարող է ազդել ԱՄՆ առողջապահական համակարգի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |