Միջազգային16:33, 04 Փետրվար 2025
Եվրոպական 4 երկիր Թուրքիայի հետ համաձայանգիր է ստորագրել

Թուրքիան, Բուլղարիան, Ավստրիան, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել՝ կանխելու Թուրքիայից անկանոն միգրացիան։
Վերոգրյալ երկրները որոշում են կայացրել համատեղ աշխատել և համատեղ պարեկային խմբեր ստեղծել Թուրքիա-Բուլղարիա սահմանին անկանոն միգրացիան կանխելու համար։ Նշվում է, որ սահմանին կտեղակայվի 120 սահմանապահ ոստիկան։
Համաձայնագրի վերաբերյալ Հունգարիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ այդ համաձայանգրի կնքումը շատ կարևոր է Շենգենյան գոտու պաշտպանության համար։
Նաև նշվում է, որ Բուլղարիան կշարունակի պաշտպանել իր սահմանը Թուրքիայի հետ հազարավոր աշխատակիցներով և ժամանակակից տեխնոլոգիաներով, քանի որ այդ սահմանը Եվրամիության (ԵՄ) արտաքին սահմանն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |