Միջազգային11:29, 03 Մարտ 2025
Ֆիդանը Էրդողանի փոխարեն կմասնակցի Ուկրաինայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին
Փետրվարի 2-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին։ Նշվում է, որ Ֆիդանը գագաթնաժողովին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից։
Նախատեսվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը և կընդգծի ռուս-ուկրաինական հակամարտության արդար և մշտական խաղաղությամբ ավարտելու Թուրքիայի ջանքերը։
Գագաթնաժողովին ներկա կգտնվեն Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն և Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնի Կոստան։
Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Ուկրաինային տրվող ռազմական աջակցության շարունակությունը, Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը, Ուկրաինայում կայուն խաղաղության պլանավորման քայլերը և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումների ավելացումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |