Միջազգային18:12, 19 Մարտ 2025
Եվրոպայի արձագանքը. «Թուրքիայում ժողովրդավարությունը շրջափակման տակ է»

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ավելի քան 100 մարդու ձերբակալումը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում, ինչպես նաև դժգոհության տեղիք տվել Եվրոպայում։
Եվրախորհրդարանի (ԵԽ) ազդեցիկ քաղաքական ուժերից «Եվրոպացի ժողովրդավարների» խմբակցությունը դատապարտել է Իմամօղլուի ձերբակալությունը:
Քաղաքական ուժը տարածել է հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասված է. «Ստամբուլի քաղաքապետի և ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի շտաբի վրա ոստիկանության հարձակումը, բոլոր օգնականների, ներառյալ 100 մարդու և լրագրողների ձերբակալումը, ցույց է տալիս Էրդողանի կողմից ընդդիմադիր գործիչների դեմ ճնշումների վտանգավոր աճը:
Սոցիալական ցանցերի արգելափակումը, մետրոյի կայարանների փակումը և բողոքների ճնշումը՝ սրանք ավտորիտար ռեժիմների մարտավարություններ են: Եվրոպան չի կարող լուռ մնալ: Ազատությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը բանակցությունների առարկա չեն»:
«Թուրքիայում ժողովրդավարությունը շրջափակման մեջ է»
Սոցիալական ցանցերում հրապարակվել է Իմամօղլուի լուսանկարը և արվել հետևյալ գրառումը՝ «Թուրքիայում ժողովրդավարությունը շրջափակման մեջ է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |