Միջազգային14:15, 07 Ապրիլ 2025
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հետազոտություն է անցկացրել աշխարհում բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Մասնավորապես հաշվարկվել է, թե 2100 թվականին որքան կկազմի աշխարհի բնակչության թիվը և որ երկրները կլինեն ամենաշատ բնակչություն ունեցողները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Աֆրիկա մայրցամաքը վերափոխում է աշխարհի բնակչության հավասարակշռությունը։ 2100-ին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Մասնավորապես Նիգերիայում բնակչության թվաքանակը կկազմի՝ 791 մլն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում՝ 296 մլն, Եթովպիայում՝ 191 մլն, Տանզանիայում՝ 186 մլն, Եգիպտոսում 160 մլն։
Ըստ հետազոտության ադյունքների՝ 2100-ին Հնդկաստանում բնակչության թիվը կկազմի 1 մլրդ 90 մլն, Չինաստանում՝ 732 մլն, ԱՄՆ-ում՝ 336 մլն, Պակիստանում՝ 316 մլն, իսկ Ինդոնեզիայում՝ 284 մլն։
Թուրքիայում բնկաչության թիվը 2100-ին կկազմի մոտավորապես 89 մլն։
Հիշեցնենք, որ 2024-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչության թիվը կազմել էր 85 մլն 664. 944։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |