Միջազգային13:48, 02 Մայիս 2025
Լեհաստանի փոխարտգործնախարար. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում»

Լեհաստանի Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո, Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել է լրատվամիջոցների համար շրջայց դեպի Վարշավա։
Շրջայցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Լեհաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ համագործակցությունը, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացը, ինչպես նաև զբոսաշրջության, պաշտպանության և անվտանգության ոլորտներին առչվող հարցեր։
Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Աննա Ռադվանն, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, նշել է, որ ուշադրությամբ հետևում են այդ գործընթացին։
Միևնույն ժամանակ ընդգծել է. «Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը» նոր է ծնվում և հավելել, որ Թուրքիայի տեղն այս առումով պարզ կդառնա առաջիկա ժամանակահատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |